Գլխավոր տեղեկություններ

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին ընձեռնվել է եզակի հնարավորություն 2016 թվականի ապրիլի 11-16-ին կազմակերպելու «Նոբելյան օրեր Երևանում» խորագրով գիտական միջոցառումը և միաժամանակ մեկ հարկի տակ հյուրընկալելու հինգ Նոբելյան մրցանակի դափնեկիրների։

Երեք օր անընդմեջ նրանք հանդես են գալու հանրային և մասնագիտական զեկույցներով, որոնք նպատակ ունեն ներկայացնելու նոբելյան մրցանակակիրների կողմից կատարված բացահայտումերը, ինչպես նաև նրանց գիտական ձեռքբերումներն ու բացառիկ հաջողությունները: Սա աննախադեպ հնարավորություն է տեսնելու և լսելու այն, ինչը փոխել է աշխարհն ու դարձել արժանի՝ Նոբելյան ժառանգության։

Սա նաև գիտական երկխոսության ու մտերմիկ զրույցի հնարավորություն է տարբեր մշակույթներ և ավանդույթներ կրող, տարբեր գիտական դպրոցներ ներկայացնող անհատների միջև:

Նոբելյան մրցանակակիրները կներկայանան հետևյալ թեմաներով.
Աարոն Չիխանովեր Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում Մասնագիտական դասախոսություն. «Ուբիկվիտինի համակարգը ներբջջային պրոտեոլիզի համար. սկսած հիմնական մեխանիզմներից մինչև մարդու հիվանդություններ և դեղերի կուտակում նպատակային գոտիներում»
Հանրային դասախոսություն. «Անհատականացված բժշկության հեղափոխություն. արդյո՞ք բուժելու ենք բոլոր հիվանդությունները, և ի՞նչ գնով»
Ադա Յոնաթ Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում Մասնագիտական դասախոսություն. «Հակաբիոտիկների հատուկ տեսակները և մանրէային պահպանումը»
Հանրային դասախոսություն. «Տեսական գիտությունից դեպի ժամանակակից բժշկության զարգացումներ»
Դեն Շեխտման Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում Մասնագիտական դասախոսություն. «Քվազի-պարբերական բյուրեղներ. պարադիգմային տեղաշարժ բյուրեղագիտության մեջ»
Հանրային դասախոսություն. «Գիտական կրթության խթանումը»
Ռոբին Ուորեն Նոբելյան մրցանակ բժշկության ոլորտում Մասնագիտական դասախոսություն. «Հելիկոբակտերի բացահայտումը»
Էյ-Իշի Նեգիշի Նոբելյան մրցանակ քիմիայի ոլորտում Մասնագիտական դասախոսություն. «Անցողական մետաղի կատալիզը հանուն կայուն և բարգավաճ աշխարհի»
Հանրային դասախոսություն. «Իմ երազանքերի իրականացումը կես դարում»

Ինչպե՞ս մասնակցել

Մասնակցությունը մրցութային է։

Անհրաժեշտ է այցելել պաշտոնական կայք՝ www.nobeldays.am և գրանցվել առցանց։

Ընտրությունը կատարելիս հաշվի է առնվելու մասնակցի ՄՈԳ-ը (միջին որակական գնահատական՝ ուսանողների համար), գիտական հետաքրքրությունների դաշտը, հրատարակված աշխատանքները և մասնակցության հիմնավորումը (motivation letter): Ընտրության արդյունքների մասին կտեղեկացվեք էլեկտրոնային փոստի միջոցով մինչև մարտի 20-ը:

Ո՞վ կարող է մասնակցել

Մասնակցել կարող է գիտական հետաքրքրություններ ցուցաբերող յուրաքանչյուր ոք՝ անկախ գործունեության ոլորտից, տարիքից, ազգային և կրոնական պատկանելությունից և բնակության վայրից:

Վերջնաժամկետ

Վերջնաժամկետ վաղ գրանցման համար՝ փետրվարի 29:

Տեղացի մասնակիցների մասնակցությունը անվճար է:

Մասնակցության արժեքը փետրվարի 29-ից հետո՝ տեղի մասնակիցների համար՝ 20 եվրո, արտասահմանցի մասնակիցների համար՝ 90 եվրո։

Վերջնաժամկետ ուշ գրանցման համար՝ մարտի 23:

Վճարման վերջնաժամկետ՝ մարտի 25:

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ

Միջոցառման լեզուն՝ անգլերեն (համաժամանակյա հայերեն թարգմանությամբ)

Գալա ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է վճարել լրացուցիչ 40 եվրո:

Միջոցառման վայրը

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան

Վարչական մասնաշենք, Նիստերի դահլիճ (կարմիր)

Հետադարձ կապ

«Նոբելյան օրեր Երևանում» համակարգող հանձնաժողով

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Կորյունի 2 փողոց, Երևան, Հայաստան

Հեռախոսահամար՝ (+374 60) 621221, (+374 60) 621223

Էլ.հասցե՝ info@nobeldays.am

Վեբ կայք՝ www.nobeldays.am