Կայքը բեռնում է, խնդրում ենք սպասել...

Ոգեշնչվի՛ր և ստեղծի՛ր

ԵԶԱԿԻ ՇԱԲԱԹ, ՀԻՆԳ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ, ԻՆԸ ՆՈԲԵԼՅԱՆ ԶԵԿՈՒՅՑ


Միացեք մեզ ապրիլի 11-ից 16-ը՝ միասին կերտելու այս պատմական իրադարձությունը

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Երևանի Մ. Հերացու պետական բժշկական համալսարանի համար մեծագույն պատիվ է կազմակերպելու «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառումը և մեկ հարկի տակ հյուրընկալելու հինգ նոբելյան մրցանակակիրների: Այս եզակի իրադարձությունը նպատակ ունի ներկայացնելու փաստեր այնպիսի գիտական նվաճումների մասին, որոնք արժանացել են նոբելյան ժառանգության:

«Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառումը Հայաստանում երբևէ կազմակերպված ամենանշանավոր գիտական միջոցառումներից է: Այն առաջին հնարավորությունն է մեր տարածաշրջանի փորձառու և երիտասարդ գիտնականների, ինչպես նաև ուսանողների համար կենդանի շփում ունենալու գիտության ասպարեզում ամենաբարձր պարգևի արժանացած անհատականությունների հետ: Սա նաև գիտական երկխոսության հնարավորություն է տարբեր մշակույթներ և ավանդույթներ կրող, տարբեր գիտական դպրոցներ ներկայացնող անհատների միջև:

Օգտվի՛ր այս բացառիկ հնարավորությունից և ստացի՛ր հնարավորություն լսելու արժեքավոր կարծիքներ և խորհրդատվություն քո կողմից իրականացվող հետազոտությունների և դրանց արդյունավետ պլանավորման վերաբերյալ: Սովորի՛ր, թե ինչպես բռնել դեպի հաջողություն տանող ճանապարհը: Միացի՛ր մեզ և շփվի՛ր մեծագույն գիտնականների հետ, որոնց հայտնագործությունները դարձրել են տիեզերքն առավել ըմբռնելի:

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և «Նոբելյան օրեր Երևանում» գիտական միջոցառման համակարգող հանձնաժողովի անունից ուրախ ենք ողջունել բոլոր Նոբելյան մրցանակակիրներին և միջոցառման մասնակիցներին: Վստահեցնում ենք, որ այս իրադարձությունը նոր գաղափարներ կծնի և կնպաստի ձեր հետազոտական աշխատանքների որակի բարձրացմանը:

Ակնկալում ենք արդյունավետ մասնակցություն ընկերական մթնոլորտում

ՈԳԵՇՆՉՎԻ՛Ր ԵՎ ՍՏԵՂԾԻ՛Ր

Կ. Բ. Ենկոյան

պրոֆեսոր
համակարգող հանձնաժողովի նախագահ

Մ. Զ. Նարիմանյան

պրոֆեսոր
հյուրընկալող համալսարանի ռեկտոր

Նոբելյան Մրցանակակիրներ

(Սեղմիր նկարների վրա մրցանակակիրների մասին կարդալու համար)

ՄԱՍՆԱԿՑԻ՛Ր

Աննախադեպ հնարավորություն…

Մի քանի օր շարունակ վայելելու Նոբելյան մրցանակակիրների ընկերակցությունը և լսելու նրանց տպավորիչ դասախոսությունները։ Աննախադեպ հնարավորություն ստանալու ձեզ հետաքրքող հարցերի նոբելյանական մեկնաբանությունը։

Առաջին ձեռքից…

Գիտական կարևորագույն բացահայտումները առաջին ձեռքից։ Նոր հայացք արդեն իսկ հայտնի փաստերին։ Մեկ շանս, մեկ հնարավորություն և միայն մեկ շաբաթ։ Հաջորդը գուցե դու ես...

Պատմական Հայաստան…

Եզակի հնարավորություն այցելելու աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը հանդիսացող երկիր։ Տպավորիչ ճանապարհորդություն դեպի հինավուրց Հայաստան։

Կազմակերպիչ և գլխավոր հովանավոր

Գործընկերներ

Հետադարձ կապ

Երևանի Մ.Հերացու անվ. պետական բժշկական համալսարան
Կորյունի 2. Երևան, Հայաստան
Հեռ: (+374 60) 621221, (+374 60) 621223
Էլ.հասցե: info@nobeldays.am